Հանրահավաքը (եթե դիտվում է որպես համակարգային փոփոխություն ապահովելու միջոց) պայքարի ձև է, եթե նախապես կատարվել է հսկայական «տնային աշխատանք»:
Մասնավորապես՝
1. անց են կացվել խորքային բանակցություններ երկրում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող խմբերի հետ,
2. իրականացվել է խորքային աշխատանք ուժային կառույցների հետ,
3. առաջարկվել է անվտանգության նոր ճարտարապետության մոդել երկրում արտաքին ակտորներին ներկայացնող ինստիտուտներին,
4. գույքագրվել է ներքին քաղաքական ու նյութական ռեսուրսը,
5. ձևավորվել է տեղեկատվական-հոգեբանական կարճաժամկետ ու միջնաժամկետ ռազմավարություն:
Վահե ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ. Արցախին ու Հայաստանին ճառեր պետք չեն, եթե դրանցում չեն ամփոփվում կատարված գործողությունների արդյունքները: